«Բավարիան» մոտ է «Ինդեպենդյենտեի» կիսապաշտպան Ֆելիպե Լոյոլային ձեռք բերելուն, հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն։
Մյունխենյան գրանդի ու արգենտինական ակումբի` 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցությունները վերջնական փուլում են։
«Բավարիան» Լոյոլային ձեռք կբերի մոտ 20 միլիոն եվրոյով։ Այդ գումարի կեսը կստանա չիլիական «Ուչիպատո» ակումբը, որին պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը։
Լոյոլան «Ինդեպենդյենտեում» հանդես է գալիս 2024 թ. օգոստոսից, 38 խաղում խփել է 6 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա 2023 թ. հոկտեմբերից Չիլիի հավաքականի անդամ է և մասնակցել է 10 հանդիպման։