Գյումրիի «Շիրակը» ֆինանսական խնդիրների պատճառով մոտ է իր գոյությունը դադարեցնելուն կամ, առնվազն, Առաջին խումբ տեղափոխվելուն, հաղորդում է ռուսական Матч ТВ-ն:
Ակումբն արդեն կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ՀՖՖ-ի կառավարմանը վերադարձնելու մտադրությամբ։
Ավարտվող մրցաշրջանում «Շիրակը» 29 խաղից հետո 35 միավորով 6-րդն է Fastex Պրեմիեր լիգայում:
«Շիրակը» Հայաստանի քառակի չեմպիոն է, երկու անգամ նվաճել է գավաթը, 5 անգամ` Սուպերգավաթը: