Մոսկվայի «Լոկոմոտիվը» որոշել է թիմի մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը:
26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնի Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի «Կռիլյա Սովետովի» դեմ առաջնության վերջին տուրի խաը:
ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2025 թվականին ընդամենը 1 ամբողջական խաղի է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: