Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» նվաճեց Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Գերմանացի Մատիաս Յեսլեի թիմը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթեց ճապոնական «Կավասակիին»: Գոլ խփեցին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն և բրազիլացի վինգեր Վենդերսոն Գալենոն:
«Ալ Ահլիի» կազմում են նաև ԱՊԼ նախկին աստղեր Ռիյադ Մահրեզն ու Ռոբերտո Ֆիրմինոն: Դարպասն էլ պաշտպանում է «Չելսիի» նախկին դարպասապահ Էդուար Մենդին:
«Ալ Ահլին» այս տիտղոսը նվաճեց առաջին անգամ:
Ասիայի Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա) - «Կավասակի» (Ճապոնիա)` 2-0 (տեսանյութ)
Վենդերսոն Գալենո, 35, Ֆրանկ Կեսիե, 42