«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի դարպասապահ Բրունու Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում 2024/25 մրցաշրջանի 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։