Logo

Զիդան, ՊՍԺ, աստրոֆիզիկա և մրցավազք. Հաջարի հանճարեղ Գրան պրին

Հեղինակ
Վահե Գևորգյան
18:46 / 11.06.2025Ֆորմուլա 1
null

Փարիզ, Մելյոն արվարձան, ալժիրյան արմատներով աստրոֆիզիկոս Յասին Հաջարի տան հեռուստացույցն աղմկում է բոլիդների ձայնից, Յասինի որդին՝ Իսակը դիտում է «Դիսնեյի» հայտնի «Մեքենաներ» մուլտֆիլմը...

«Սերն ավտոսպորտի հանդեպ առաջացել է հենց այդ մուլտֆիլմի շնորհիվ: Հայրս տեսնելով, որ երազում եմ մրցավազքի մասին, ինձ համար գո-կարտ գնեց, այդ օրվանից սկսվեց իմ կարիերան...»
Իսակ Հաջար

Դպրոցում Իսակի սիրելի առարկան ֆիզիկան էր, Հաջարներն ազատ ժամանակ խոսում էին աստրոֆիզիկայի, բոլիդների կառուցվածքի մասին՝ դե իհարկե բաց չթողնելով ֆուտբոլային հանդիպումներն իրենց սիրելի թիմի՝ ՊՍԺ-ի մասնակցությամբ.

«Հորս սիրելի ֆուտբոլիստը Զիդանն է, ես կնշեմ Մբապեի ու Դեմբելեի անունը: Ֆուտբոլը մեր առօրյայի անբաժանելի մասն է եղել երկար տարիներ...»
Իսակ Հաջար

Կարտինգում կարիերայի ընթացքում Իսակի առաջին մեխանիկը հենց հայրն էր: Հաջարը գո-կարտ մրցաշարերում հաջողություններ գրանցելուց հետո տեղափոխվեց ֆրանսիական «Ֆորմուլա-4», հենց այնտեղ նրան նկատեցին «Ռեդ Բուլի» երիտասարդական ծրագրի սկաուտները.

Բելգիական «Սպա» մրցուղում հաղթանակն ու պատվո հարթակը Լեդենոնի Գրան պրիում ապացուցեցին, որ Հաջարն ունի արագություն ու մեծ պոտենցիալ: Դոկտոր Հելմուտ Մարկոն իհարկե նմանատիպ պոտենցիալը բաց թողնել չէր կարող:

Հաջարի հետ պայմանագիր ստորագրեցին և նրան նստեցրին «Հայտեկի» բոլիդի ղեկին՝ Ֆորմուլա 3-ին մասնակցելու համար: 18 մեկնարկ, 3 հաղթանակ, 5 պատվո հարթակ և 123 միավոր. Հաջարը դոկտոր Մարկոյին չհիասթափեցրեց ու արժանիորեն տեղափոխվեց Ֆորմուլա 2:

«Իսակը ֆենոմենալ տեմպ ունի, բայց նա շատ փխրուն տղա է: Ցանկանում եմ, որ ավելի ագրեսիվ լինի, գրոհի յուրաքանչյուր շրջադարձի ժամանակ...»
Հելմուտ Մարկո

Մարկոյի ցանկությունն ալժիրյան արմատներով ֆրանսիացին իրագործեց արդեն Ֆորմուլա 2-ում: Չեմպիոնական պայքարը բրազիլացի Գաբրիել Բորտոլետոյի հետ ավելի քան էպիկ էր: «Կամպոսի» կազմում Հաջարը մոտ էր Ֆորմուլա 2-ի չեմպիոն դառնալուն, բայց ջիզեց Բորտոլետոյին 22 միավորով.

«Մենք արդեն բավականաչափ մրցավազք ենք դիտել Իսակի մասնակցությամբ, կարծում եմ՝ նա պատրաստ է Ֆորմուլա 1 տեղափոխությանը...»

Աստրոֆիզիկոս Իսակը չդարձավ, բայց իր և հոր երազանքն իրագործեց՝ դառնալով ալժիրյան արմատներով առաջին պիլոտը, որը ելույթ է ունենում Ֆորմուլա 1-ում: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Հաջարը պայմանագիր ստացավ «Ռեյսինգ Բուլսից»՝ դառնալով Յուկի Ցունոդայի թիմակիցը: Առաջին Գրան պրին ֆիասկոյի վերածվեց Հաջարի համար: Մելբուրնում Հաջարը վթարվեց մրցավազքի մեկնարկից առաջ, հուզված էր, իսկ նրան հուսադրում էր Լյուիս Հեմիլթոնի հայրը՝ Էնթոնին.

«Լյուիսն ավտոսպորտում իմ կուռքն է: Երբ պարոն Հեմիլթոնը մոտեցավ, մի պահ սթափվեցի: Նա ասաց, որ ամեն ինչ դեռ առջևում է, և որ հանկարծ չհուսահատվեմ մեկ ձախողումից...»
Իսակ Հաջար

Էնթոնի Հեմիլթոնի խոսքերն իրապես օգնեցին Հաջարին, մյուս 8 Գրան պրիներն Իսակն անցկացրեց ավելի քան մարտունակ՝ 21 միավոր, 9-րդ հորիզոնական պիլոտների աղյուսակում և ֆենոմենալ պիլոտաժ լեգենդար Մոնակոյի մրցուղում:

Հաջարը նախ՝ որակավորվեց 6-րդ տեղում, հետո՝ Հեմիլթոնի տուգանքի արդյունքում բարձրացավ 5-րդ հորիզոնական, դե իսկ մրցավազքն ավարտեց նույն 6-րդ տեղում: Անսխալ պիլոտաժ և կարիերայի լավագույն արդյունք Մոնտե Կառլոյի Գրան պրիում:

«Եթե անկեղծ, մի պահ աչքս փակվում էր. ուզում էի քնել: Միտումնավոր արագ հատվածներում ռիսկային էի գործում, որպեսզի մնամ տոնուսի մեջ...»

Հաջարն արդեն հիմա «Ռեդ Բուլ» տեղափոխվելու գլխավոր թեկնածուներից է: Ֆրանսիացի տաղանդն ընդամենը 20 տարեկան է: Նմանատիպ ստաբիլությունն ու արդյունքները Հաջարի յուրահատկության վկայությունն են: Ֆրանսիացին ոչ հեռավոր ապագայում վստահաբար կարող է դառնալ Ֆորմուլա 1-ի գլխավոր դեմքերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ մեր «20» համարը կլինի». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղային համարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում պարտությամբ մեկնարկեց

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները շանս չտվեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

20:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բայերը» նոր հարձակվող ունի

Պաշտոնական
20:25 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Կրակոցներ, բռնություն. կողոպտիչները մտել են աշխարհի չեմպիոն Մոլինայի կնոջ ծնողների տուն

19:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Քրիսթալ Փելասը» զրկվեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից, հայտնի է պատճառը

Պաշտոնական
19:31 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում է

19:16 / 11.07.2025 • Ֆորմուլա 1

Daily Mail. «Ռեդ Բուլի» պաշտոնանկ արված ղեկավարը կարող է խոշոր փոխհատուցում ստանալ

19:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան․ «Այժմ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ ու պատրաստվում եմ նոր մրցաշրջանին»

18:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic․ Դյոկերեշը դավաճանված է զգում ու չի ցանկանում միանալ «Սպորտինգի» մարզումներին

17:24 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
17:19 / 11.07.2025 • Թենիս

Սինե՞ր, թե՞ Ջոկովիչ. Ռոջեր Ֆեդերերի կանխատեսումը

16:59 / 11.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանի» արժեքները փոխվե՞լ են․ ինչու է Թեո Էռնանդեսը հեռացել ակումբից

16:26 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր գոլերը

16:11 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Սպերցյանն առաջարկ է ստացել անգլիական ակումբից

16:01 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Արսեն Վենգերի պատասխանը Յուրգեն Կլոպին

15:53 / 11.07.2025 • Խառը մենամարտեր

Դանա Ուայթի երազանքների մենամարտը

15:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կալուկյանը գոլով նշեց նորամուտը եվրագավաթներում, Օտուբանջոն՝ «Փյունիկի» ռեկորդակիր. Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
14:51 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Marca. «Ռեալը» համաձայնության է եկել Մունդիալի եզրափակիչը «Բեռնաբեուում» անցկացնելու վերաբերյալ

14:20 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ասենսիոն տեղափոխվում է Թուրքիայի Սուպերլիգա

13:50 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ինչ է ասել Լուկա Մոդրիչը Վիտինյային

13:49 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Sky Germany. «Բարսելոնան» ամեն ինչ անելու է՝ Ռեշֆորդին ձեռք բերելու համար

13:14 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Էնդրիկը տևական ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով

12:53 / 11.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հենդերսոնը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

12:06 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Մադուեկեն տեղափոխվում է «Արսենալ»

11:47 / 11.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 11-ի խաղերի անոնսը

11:10 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Մոդրիչ. «Միշտ կլինեմ մադրիդիստա»

10:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Կուդուսը տեղափոխվեց «Տոտենհեմ»

Պաշտոնական
10:05 / 11.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ալվարո Կառերասը տեղափոխվում է «Ռեալ»

01:06 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի տպավորիչ գոլը հաղթանակ պարգևեց «Լեգիային»

00:56 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԿԼ. «Փյունիկը» Սան Մարինոյում պարտվեց «Տրե Ֆիորիին»

00:30 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և կիսաեզրափակիչում է

23:39 / 10.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Վահան Բիչախչյանը «ռմբահարեց» «Ակտոբեի» դարպասը

23:19 / 10.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քրիս Ջոնսը հեռացել է «Վալենսիայից»

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ