Մադրիդի «Աթլետիկոն» մոտ է «Վիլյառեալի» վինգեր Ալեքս Բաենայի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է El Chiringuito-ն:
Կողմերն արդեն համաձայնության են եկել:
«Աթլետիկոն» 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 55 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքս Բաենան «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 9 ասիստ: