Միլանի «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն ամուսնությունից 24 օր հետո բաժանվել է կնոջից, հայտնում է Globo Extra-ն։
40-ամյա բրազիլացին և 25-ամյա վարսահարդար Միքայելա Մեսկիտան ամուսնացել էին նոյեմբերին: Նրանք նախորդ շաբաթ ծրագրել էին նշել ամուսնությունը մտերիմների և ընտանիքի անդամների հետ, սակայն հավաքույթը չեղարկվել է:
Միջոցառումը չի կայացել, քանի որ Ադրիանոն նախորդ շաբաթվա սկզբին մեկնել է Կատար, որպեսզի դիտի Բրազիլիա - Շվեյցարիա աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը (1-0):
Ադրիանոյի վերադարձից հետո ֆուտբոլիստի պարզաբանումները համոզիչ չեն եղել կնոջ համար, նրանց միջև լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Մեսկիտան վիճաբանությունից հետո սոցցանցերից հեռացրել է Ադրիանոյի հետ համատեղ լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ադրիանոն կարիերան ավարտել է 2016 թվականին։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա 2000-2009-ին անցկացրել է 51 հանդիպում ու խփել 29 գոլ։