«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, գրում է Kicker-ը:
Լևերկուզենյան ակումբը տեղյակ է, որ թիմի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», և արդեն տարբերակներ է դիտարկում՝ նրան փոխարինելու համար:
«Բայերի» դիտակետում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը և «Ռեալ Սոսյեդադը» գլխավորող Իմանոլ Ալգուասիլը, որն արդեն հայտնել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է «Ռեալե Արենայում»: