Վարշավայի «Լեգիան» ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթել է «Գուռնիկ Լենչնային»։
«Լեգիայից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը գոլային փոխանցում է կատարել Յան Զյոլկովսկիին։ Ակումբները մրցել են երեք խաղակես։
«Լեգիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցելով ղազախական «Ակտոբեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։