«Բրայթոնն» ու կիսապաշտպան Ջեյմս Միլները նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
39-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։
Միլներն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում (638) անցկացրած ֆուտբոլիստն է։ Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Գարեթ Բարիին (653 խաղ)։