Ժորժե Ժեզուշը կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Globo-ն։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ բանակցությունների ձախողումից հետո դիտարկում է հենց Ժեզուշի թեկնածությունը։ 70-ամյա պորտուգալացի մասնագետն այժմ գլխավորում է «Ալ Հիլալը», որտեղից կհեռանա ամռանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ու Կառլո Անչելոտիի միջև բանակցությունները ձախողվել են, և իտալացի մասնագետը չի գլխավորի «Սելեսաոն»։