Logo

Չեմպիոնության գրանցումը հետաձգվեց, Էլոյանի արդյունավետության ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:11 / 05.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նոայի» հաղթարշավն ընդհատվեց և չեմպիոնության գրանցումն էլ հետաձգվեց: «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթելով, շարունակում են պայքարը մեդալների համար:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք 3 հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից միակ հաղթանակը տարավ ԲԿՄԱ-ն: Առաջնությունում կայացած 142 հանդիպումներից 60-ում հաղթել են դաշտի տերերը, 59-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 23 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

29-րդ տուրն ամենաարդյունավետն էր առաջնության գարնանային հատվածում: Կայացած 5 հանդիպումներում խփվեց 22 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,4 գոլ): Իսկ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 3-րդ և 11-րդ տուրերում, որոնցում 24-ական գոլ է խփվել: Առաջնության 142 հանդիպումներում գրանցվել է 440 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,09 գոլ):

2. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որից 4-ը՝ խոշոր հաշվով: Այդ խաղերում գործող գավաթակիրն ընդհանուր առմամբ 21 գոլ է խփել: Ընթացիկ առաջնությունում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը խոշոր հաշվով 9-րդ հաղթանակը տոնեց:

3. «Վանն» ընդհատեց «Նոայի» 19 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը՝ Չարենցավանում կայացած խաղում գրանցելով մարտական ոչ-ոքի՝ 2-2: Այդ շարքը սկսվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակով՝ 6-0: «Վանի» հետ անցկացրած առաջնության վերջին 11 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:

«Նոան» առաջնությունում նախորդ անգամ միավոր էր կորցրել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին՝ 1-2 հաշվով պարտվելով «Ուրարտուին»:

4. Գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը: «Ուրարտուն» 8 անպատասխան գնդակ խփեց «Վեստ Արմենիայի» դարպասը: Մինչև այդ ամենախոշոր հաշիվը գրանցվել էր «Նոա»-«Գանձասար» խաղում՝ 7-0: «Վեստ Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց՝ գերազանցելով իր նախորդ հակառեկորդը («Վան»՝ 0-6, «Նոա»՝ 1-7):

Իսկ «Ուրարտուն» ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակները տոնել է 1992 («Կիլիկիա»՝ 12-0) և 1993թթ. («Քասախ»՝ 13-1):

5. Կարեն Մելքոնյանն իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցնելով 7-ի, Մելքոնյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Նախկինում նա առավելագույնը 4-ական գոլ էր խփել 2018/19, 2021/22 և 2022/23թթ. առաջնություններում:

6. Արայիկ Էլոյանի դուբլը պատմական հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին, որն առաջինն էր «Փյունիկի» նկատմամբ Հայաստանի առաջնություններում: Մինչև այդ մրցակիցների միջև կայացած 15 խաղերից 13-ում հաղթել էր «Փյունիկը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Էլոյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ դուբլ գրանցեց և 9 գնդակով ոչ միայն գլխավորեց ԲԿՄԱ-ի լավագույն ռմբարկուների ցանկը, այլև դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը: Նա նաև թիմի կազմում մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին բանակային Գրենիկ Պետրոսյանի ցուցանիշը, որը նախորդ առաջնությունում ԲԿՄԱ-ում 8 գոլ էր խփել:

7. Տենտոն Յենեն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում դուբլի հեղինակ դարձավ: Ընթացիկ առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստը 3-րդ դուբլը ձևակերպեց, գոլերի քանակը հասցրեց 15-ի ու Մարիուս Նուբիսիի հետ գլխավորեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների ցանկը: «Շիրակի» դարպասը Տենտոնի խփած առաջին գոլը հոբելյանական՝ 40-րդն էր «Արարատ-Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում:

8. Արտեմի Գունկոն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում, իսկ Խարիտոն Այվազյանն առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում:

9. Ալաշկերտցի Արմեն Մանուչարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Ռուդիկ Մկրտչյանն էլ «Շիրակի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:

10. Միսակ Հակոբյանը ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դանիել Աղբալյանից (125 խաղ) և Արամ Խամոյանից (101) հետո նա դարձավ ԲԿՄԱ-ում 100 խաղի սահմանը հատած 3-րդ ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:08 / 19.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չհաղթեց «Ալ Հիլալին»

00:24 / 19.06.2025 • Շախմատ

Մումբայ. Ղարիբյանը, Դավթյանը և Պետրոսյանն առաջատարների թվում են

23:51 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» դարպասապահը հանդես կգա «Այաքսում»

Պաշտոնական
23:19 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել Սլովենիան ներկայացնող ակումբի դարպասը

22:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

As. Ռոբերտսոնը համաձայնել է տեղափոխվել «Աթլետիկո»

22:22 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

21:59 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Մանչեսթեր Սիթիի» հաղթական մեկնարկը

21:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

FourFourTwo. Աշխարհի լավագույն դարպասապահները

20:54 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպա. «Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից»

20:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Պաշտոնական
19:55 / 18.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը երրորդ հաղթանակը տարավ ու իր խմբում առաջին տեղը գրավեց

19:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պերկովիչ. «Հարգում ենք բոլոր մրցակիցներին»

18:40 / 18.06.2025 • Թենիս

Հալե. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

18:28 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լուծարվել է ակումբ, որտեղ 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:53 / 18.06.2025 • Բասկետբոլ

Բեյն. «Սիրտս կանգ առավ, երբ իմացա փոխանակման մասին, բայց հետո լսեցի թիմի անունը»

17:15 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» պայքարում են նիդերլանդցի աստղի համար

16:23 / 18.06.2025 • Ֆուտբոլ

ԿԼ․ Հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

15:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ժոան Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

Պաշտոնական
15:10 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

15:07 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պեպ Գվարդիոլան ընտրել է «Ման․Սիթիի» նոր ավագին

14:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Նոայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, եթե...

Պաշտոնական
14:10 / 18.06.2025 • Ֆորմուլա 1

Ավտոարշավորդները ներկա են եղել Բրեդ Փիթի «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերային

13:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պատմության ամենաերիտասարդ մազիչը. «Պարման» մտադիր է 29-ամյա մասնագետի նշանակել

12:57 / 18.06.2025 • Հոկեյ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
NHL. «Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

12:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

12:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները՝ ըստ FourFourTwo-ի

12:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է ԱՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

Պաշտոնական
11:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Վասկեսը շուտով կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ

11:14 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տրե՞նտ, թե՞ Կարվախալ․ Ալոնսոն պատասխանել է բարդ հարցին

10:58 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ռամոսի տպավորիչ ցուցանիշն «Ինտերի» դեմ խաղերում

10:48 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լևի. «Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան»

10:24 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ինտերը» չկարողացավ հաղթանակով սկսել մրցաշարը

00:57 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռիվեր Փլեյթի» հաղթական մեկնարկը

00:11 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսիին

23:50 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բենֆիկան» Ֆելիքսի տրանսֆերի հարցում բանակցում է «Չելսիի» հետ

23:25 / 17.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

22:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Բրնովիչ. «Չէինք ցանկանում հանդիպել «Նոային»»

22:26 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

21:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ֆլումինենսեի» ու «Բորուսիայի» ոչ-ոքին

21:21 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Խվիչա. «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսին այլ մոլորակից է»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ