Արամ Հակոբյանը հաջող ելույթներ ունեցավ ԱՄՆ-ի Չեստերֆիլդ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերը ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Աբխիմանյա Միշրայի և Ավանդեր Լիանգի հետ ցույց տվեց լավագույն արդյունքը՝ 9 մրցախաղերում վաստակելով 7 միավոր: Լրացուցիչ գործակիցներով Հակոբյանը զբաղեցրեց 3-րդ տեղը և արժանացավ 2 հազար դոլար պարգևավճարի:
Արամ Հակոբյանը տարավ 6 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց իսլանդացի Հեդին Սթեյնգրիմսոնից:
Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը Աննա Սարգսյանն էր, որը 5 միավորով գրավեց 27-րդ տեղը: