Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Ցինցինատիի «Մասթերսում»:
Խաչանովը 1/16 եզրափակիչում երկու սեթում 3-6, 2-6 հաշվով պարտվեց աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստն աշխարհի 22-րդ ռակետին հաղթեց 1 ժամ 22 րոպեում:
Հիշեցնենք, որ 28-ամյա Խաչանովն առաջին շրջանում 6-0, 6-3 հաշվով առավելության էր հասել արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: