Մադրիդի «Աթլետիկոն» «Բետիսից» ձեռք է բերել կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյին, հայտնում է «Ռոխիբլանկոսի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` ամերիկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարվել է 24 միլիոն եվրո։
23-ամյա Կարդոսոն «Բետիսում» էր 2024թ. հունվարից, 65 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։