«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման մասին.
«Անկախ այն հանգամանքից` պատրա՞ստ էինք նախորդ հանդիպմանը, թե՞ ոչ, պարտվելու իրավունք չունեինք։ Փա՜ռք Աստծո, դեռ ամեն ինչ շտկելու հնարավորություն ունենք։ Մեր առաջադրանքն է հաղթահարել այս թիմի արգելքը»,- ասել է Մելիքյանը։
«Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին և ժամը 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով անսպասելի պարտություն էր կրել։
Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև «Փյունիկի» կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։ Մանրամասները` տեսանյութում։