Բրազիլիայի հավաքականի ու «Միլանի» նախկին դարպասապահ Դիդայի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:
«Նա ֆանտաստիկ դարպասապահ է, մենք հաճախ ենք շփվում միմյանց հետ: Եթե Ջանլուիջին մի քանի փայլուն սեյվ կատարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, կարող է ստանալ նաև «Ոսկե գնդակը», ինչո՞ւ ոչ:
Մեզ հրաշալի եզրափակիչ է սպասում: Յան Զոմերը նույնպես թոփ դարպասապահ է ու տարիքի հետ ավելի լավն է դառնում», - Դիդայի խոսքն է մեջբերում իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլայի պաշտոնական կայքը: