ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը, որտեղ ֆրանսիական ակումբը Լոնդոնում հաղթել է 1-0 հաշվով, հաղորդում է RMC Sport-ը:
«Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ է խաղալ նման մթնոլորտում:
Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը:
Դեմբելեի մասնակցությունը հարցականի տակ է: Եթե նա չխաղա, մենք այլ թիմ կտեսնենք»,- ասել է իսպանացի մասնագետը: