Իտալական «Սալերնիտանայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը թիմի հետ և ավարտել մարզական կարիերան՝ հայտնում է Goal-ը։ Ռիբերին միացել է «Սալերնիտանային» 2021 թվականի սեպտեմբերին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում 38-ամյա խաղացողը 12 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և կատարել 2 գոլային փոխանցում։ Նախկինում Ռիբերին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բրեստը», «Գալաթասարայը», «Մարսելը», «Բավարիան», «Ֆիորենտինան»:
Հավելենք՝ «Սալերնիտանան» այս մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրած 22 խաղից հետո վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։