Իտալական «Կոմոն», որը գլխավորում է Սեսկ Ֆաբրեգասը, կլինի «Բարսելոնայի» մրցակիցը Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին «Յոհան Կրոյֆ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Այդ խաղին նաև կներկայացվի «Բարսելոնայի» 2025/26 մրցաշրջանի կազմը։
Գամպերի գավաթը նախատեսված էր անցկացնել նորոգված «Կամպ Նոու» ստադիոնում, սակայն «Բարսելոնան» չի կարողանա դա անել քաղաքային խորհրդի կողմից արտոնագիր ստանալու վերաբերյալ խնդիրների պատճառով։