Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է Ջենարո Գատուզոյի` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին.
«Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշն է։ Կապույտը նրա համար կերծես մաշկի երկրորդ գույնը լինի։ Նրա մոտիվացիան, պրոֆեսիոնալիզմը և փորձը հիմք կլինեն` աշխատանքը լավագույն ձևով կատարելու համար։
Գիտակցելով նպատակի կարևորությունը՝ շնորհակալություն եմ հայտնում Գատուզոյին իր պատրաստակամության և անմնացորդ նվիրման համար, որով նա ընդունեց այս մարտահրավերը։ Նա կիսում է ֆուտբոլի զարգացման մեր նախագիծը»,- Գրավինայի խոսքը մեջբերում է FIGC-ի պաշտոնական կայքը։