Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական ակումբի պորտուգալացի վինգեր Բերնարդու Սիլվայի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները:
«Ճիշտ է՝ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բերնարդուին, սակայն մենք չէինք ուզենա, որ դա տեղի ունենար: Փորձում ենք նրան պահել «Մանչեսթեր Սիթիում»: Եթե գործարքը կայանա, «Բարսելոնան» գերազանց խաղացող կստանա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Barca Universal-ը:
Ավարտված մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրած 55 խաղում խփել էր 7 գոլ ու կատարել 8 ասիստ: Սիլվան 2027-ին «Մոնակոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։