Հարուկի Մուրակամիի նոր վեպը՝ «Քաղաքը և նրա անվստահելի պատերը», վաճառքի է հանվել Ճապոնիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ստեղծագործությունը վեց տարվա մեջ առաջինն է գրողի համար։ Վեպի ծավալը մոտ 1200 էջ է։
Վաճառքում է հայտնվել նաև գրքի էլեկտրոնային տարբերակը։
«Սա մաքուր, 100 տոկոսով Մուրակամիի աշխարհն է, որը ցնցում է հոգին»,- ասվում է «Քաղաքը և նրա անվստահելի պատերը» գրքի նկարագրությունում:
Մուրակամիի վերջին վեպը՝ «Կոմանդորի սպանությունը», լույս է տեսել 2017 թվականի փետրվարին։
Հարուկի Մուրակամիի ստեղծագործությունները թարգմանվել են 50 լեզուներով։ Գրողը հայտնի է ինչպես Ճապոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։