Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը VNews լրատվականի տաղավարում խոսել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթի ու այլ թեմաների շուրջ։
Հայաստանի հավաքականի շախմատիստն օրեր առաջ դարձել էր արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն: Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակել էր 9 միավոր՝ մնալով անպարտելի: Նա կես միավոր էր զիջել Սերբիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Սարանային, որը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։
Կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը գրավել էր 6-րդ տեղը: