Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Գործնական շախմատի ցուցադրական խաղ, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։
«Երիտասարդ տղաներից» հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։
Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում են 1992 թվականից բժիշկ Հրաչյա Հովակիմյանի առաջարկով։