«Նապոլին» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը, բելգիացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվում է Նեապոլ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար:
Դե Բրույնեն առաջիկա օրերին բուժզննում կանցնի ու կստորագրի պայմանագիրը, ինչից հետո գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես: