Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (7-0, 6 նոկաուտ) կվերադառնա ռինգ հուլիսի 2-ին:
Գյումրեցի բռնցքամարտիկը Ստամբուլում կայանալիք IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակում կմենամարտի ուզբեկ Շոխջախոն Էրգաշևի (25-2, 22 նոկաուտ) դեմ:
Վարկանիշային մենամարտը տեղի կունենա մինչև 63,5 կգ քաշային կարգում՝ IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով: