Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին, հաղորդում է Матч ТВ-ն:
«Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է: Ես 500 միլիոն եմ ուզում», - ասել է Ֆյուրին:
37-ամյա բրիտանացին պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշել է 2008 թվականին և 2 անգամ դարձել աշխարհի չեմպիոն: Նա կարիերան ավարտել է 2024-ին: