Իսպանական Cope-ն բացահայտել է, թե «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն ինչ մեկնարկային կազմ է մտադիր խաղադաշտ դուրս բերել առաջիկա մրցաշրջանում:
Դարպասապահի դիրքում կխաղա Տիբո Կուրտուան: Եզրային պաշտպանների դիրքում իսպանացի մասնագետը մտադիր է օգտագործել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ու Ալվարո Կառերասին: Վերջինի տեղափոխությունն «Արքայական ակումբ» կհաստատվի առաջիկա օրերին:
Պաշտպանության կենտրոնում առաջնային տարբերակ է Դին Հաուսենը: Նրա կողքին կխաղա կա՛մ Անտոնիո Ռյուդիգերը, կա՛մ Էդեր Միլիտաոն:
Դաշտի միջին գծում Ալոնսոն մտադիր է օգտագործել Օրելյան Չուամենիին, Ֆեդե Վալվերդեին, Ջուդ Բելինգհեմին ու Ֆրանկո Մաստանտուոնոյին, որի տեղափոխությունը ևս կհաստատվի շուտով:
Հարձակման դուետը կկազմեն Վինիսիուսն ու Կիլիան Մբապեն: