«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն Marca-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կյանքի ակումբը «Բետիսն» է:
«Այն թիմերը, որտեղ խաղացել եմ, կարևոր են եղել ինձ համար: Առաջին քայլերս կատարեցի «Մալագայում», «Վալենսիայում» ձևավորվեցի որպես ֆուտբոլիստ, ինչի համար շատ շնորհակալ եմ այդ ակումբին:
«Ռեալում» նվաճեցի այն տիտղոսները, որոնց մասին երազում են բոլոր երեխաները: «Սևիլիայում» էլ խաղացի, բայց այնտեղ ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց:
Անկասկած, «Բետիսն» է իմ կյանքի կարևորագույն ակումբը: Ափսոս, որ ավելի վաղ չեմ տեղափոխվել այստեղ ու ավելի շատ չեմ վայելել այս հիասքանչ ակումբում լինելու հնարավորությունը: Այստեղ ես վերածնվեցի»,- խոստովանել է իսպանացին: