Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը Լեհաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել, հայտնում է The Sun-ը։
Լեհաստանի ֆուտբոլային միությունն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը: Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է նախորդ տարվա դեկտեմբերից, երբ Չեսլավ Միխնևիչը հեռացավ:
Լեհ մասնագետի գլխավորությամբ Լեհաստանի հավաքականը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հասել էր 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվել էր Ֆրանսիային (1-3):
Հիշեցնենք, որ 42-ամյա Ջերարդի նախորդ աշխատավայրն անգլիական «Ասթոն Վիլան» էր, որտեղից հեռացել էր 2022 թվականի հոկտեմբերին: 2018-2021-ին նա գլխավորել է նաև շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»։