Նիդերլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարիերան կշարունակի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, հաղորդում է էյնդհովենյան ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա ֆուտբոլիստը հեռացել է ՊՍՎ-ի ճամբարից, որպեսզի ավարտին հասցնի փարիզյան ակումբ տեղափոխությունը: ՊՍԺ-ն ակտիվացրել է նիդերլանդցու տրանսֆերը 6 միլիոն եվրոյով գնելու կետը:
Սիմոնսը 2019 թվականի հուլիսի 23-ին էր կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում խաղացել էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍՎ-ի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Սիմոնսն ընդգրկվել է Golden Boy-2023-ի հաղթողի կոչման հավակնորդների ցանկում: