Logo

Կոնֆերենցիաների լիգա. Մրցասպարեզ են դուրս գալիս «Ուրարտուն» և «Փյունիկը»

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:35 / 10.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հուլիսի 10-ին մեկնարկում է եվրագավաթների 2025/26 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի հոբելյանական՝ 5-րդ խաղարկությունը: 2021/22 մրցաշրջանից անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը կներկայացնեն բրոնզե մրցանակակիր «Ուրարտուն» և առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Փյունիկը»:

Առաջինը մրցասպարեզ դուրս կգա «Ուրարտուն», որը սեփական դաշտում ժամը 20:30-ին կհյուրընկալի բելառուսական «Նեմանին»: Իսկ ժամը 23:00-ին Սան Մարինոյում խաղադաշտ դուրս կգան «Փյունիկի» ֆուտբոլիստները, որոնք կմրցեն «Տրե Ֆիորի» թիմի հետ:

«Ուրարտուն» 19 մրցակիցներից միայն երկուսի արգելքն է հաղթահարել

«Ուրարտուն» 17-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու եվրագավաթներում, որում նորամուտը նշել է 2003/04թթ. մրցաշրջանում: Այն ժամանակ թիմը կրում էր «Բանանց» անվանումը: 2003թ. օգոստոսի 14-ին Թել Ավիվում «Հապոելի» հետ կայացած նորամուտի խաղում ոչ-ոքի (1-1) արդյունք էր գրանցվել: Եվրագավաթներում թիմի առաջին գոլի հեղինակն Արշակ Ամիրյանն էր: Նա աչքի էր ընկել նան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության պատասխան խաղում, որում «Բանանցը» պարտվել էր 1-2 հաշվով՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Ընդհանրապես «Ուրարտուն» շատ անհաջող է հանդես եկել եվրագավաթներում: Թիմին ընդամենը երկու անգամ է հաջողվել հաղթահարել մրցակցի արգելքն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, երբ երկխաղյա դիմակայությունում առավելության է հասել Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ՝ 2-3, 2-0: Ընդ որում հաղթանակը գրանցվել է հյուրընկալվելիս:

2-րդ անգամ «Ուրարտուն» հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում՝ որակավորման առաջին փուլում հաղթահարելով էստոնական «Կալևի» դիմադրությունը՝ 2-1, 2-0:

«Ուրարտուն» 4-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում: Նախկինում թիմը մասնակցել է մրցաշարի 2021/22, 2023/24 և 2024/25թթ. խաղարկություններին: Այդ մրցաշարում «Ուրարտուն» նորամուտը նշել է 2021թ. հուլիսի 8-ին Սլովենիայի «Մարիբորի» հետ կայացած արտագնա խաղում՝ պարտվելով նվազագույն հաշվով: Երևանում էլ հայկական թիմը նույնպիսի հաշվով պարտվեց:

2023/24թթ. խաղարկությանն «Ուրարտուն» մասնակցեց որակավորման 2-րդ փուլից, քանի որ դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի մրցաշարից՝ երկխաղյա դիմակայությունում զիջելով բոսնիական «Զրինսկի» թիմին (0-1, 3-2, 3-4՝ 11մ): Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը չկարողացավ հաղթահարել ռումինական «Ֆարուլի» արգելքը՝ երկու խաղերում էլ պարտվելով միևնույն 2-3 հաշվով:

Հայ-բելառուսական ֆուտբոլային 5-րդ դիմակայությունը

«Ուրարտուն» եվրագավաթներում առաջին անգամ է մրցելու բելառուսական ակումբի հետ: «Նեմանն» էլ առաջին անգամ է Հայաստանում խաղալու: «Նեմանը» Բելառուսի 4-րդ ներկայացուցիչն է, որ եվրագավաթներում հանդիպելու է հայկական ակումբի հետ:

Եվրագավաթներում հայ-բելառուսական ֆուտբոլային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2000/01թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում «Շիրակը» հաջորդ փուլի ուղեգիրը զիջել է ԲԱՏԷ-ին (1-1, 1-2): Այս թիմի հետ մրցավեճում անհաջողության է մատնվել նաև «Ալաշկերտը» 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում (1-1, 1-3):

Իսկ մինչև այդ, 2007/08թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում «Արարատը» հետագա պայքարից դուրս էր մնացել Սոլիգորսկի «Շախտյորի» հետ մրցավեճում (1-4, 2-0):

Հայ-բելառուսական ֆուտբոլային վերջին դիմակայությունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի նայխորդ խաղարկությունում, որում «Փյունիկը» զիջել էր Մինսկի «Դինամոյին»՝ 0-0, 0-1:

Հայ-բելառուսական ֆուտբոլային դիմակայությունում զգալի է մրցակիցների առավելությունը: Կայացած 8 հանդիպումներից միայն մեկում է հաղթել հայկական թիմը, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 4-ում հաջողությունն ուղեկցել է բելառուսական ակումբներին: Գնդակների տարբերությունն էլ մրցակիցների օգտին է՝ 12-7:

«Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը հաջորդ փուլում պետք է մրցեր Սլովակիան ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» դեմ, սակայն այս ակումբն ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է: Ուստի «Ուրարտուն» իր պատմության մեջ առաջին անգամ Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն է ստացել:

Եվրագավաթներում «Ուրարտուն» ընդհանուր առմամբ 38 խաղ է անցկացրել, որից ընդամենը 7-ում է հաղթել, 3-ն ավարտել է ոչ-ոքի, 28-ում պարտվել է, խփել է ընդամենը 30 գոլ, բաց է թողել 83 գնդակ: 4 գոլով թիմի լավագույն ռմբարկուն   Արամ Հակոբյանն է: Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրները Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանն են՝ 12-ական:

«Փյունիկն» ամենահաջողակ հայկական ակումբն է եվրագավաթներում

«Փյունիկը» հայկական ակումբներից առավել հաճախ՝ 23 անգամ է մասնակցել եվրագավաթների մրցաշարերին՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 88 խաղ (28 հաղթանակ, 17 ոչ-ոքի, 43 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 88-142): Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը նաև հայկական մյուս թիմերից առավել հաջող ելույթներ է ունեցել եվրագավաթներում՝ 16 անգամ հաղթահարելով մրցակիցների արգելքները: «Փյունիկը» միակ հայկական թիմն է, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճել: Դա տեղի է ունեցել 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որում «Փյունիկը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հաղթահարել էր ռումինական «Կլուժի» (0-0, 2-2, 4-3՝ 11մ) և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» (0-1, 4-1) արգելքը:

«Փյունիկը» 4-րդ անգամ է մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին: Ընդ որում երկու անգամ (2022/23, 2024/25թթ.) փյունիկցիները խաղացել են Հայաստանի չեմպիոնների կարգավիճակով՝ եվրագավաթներում ելույթները սկսելով Չեմպիոնների լիգայի մրցաշարից:

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում «Փյունիկն» առայժմ ամենամեծ հաջողությանը հասել է 2022/23թթ. խաղարկությունում՝ նվաճելով խմբային փուլի ուղեգիր: Եվրագավաթների այդ մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնը ելույթները սկսել էր Չեմպիոնների լիգայի մրցաշարից: Որակավորման 3-րդ փուլում պարտվելով Սերբիայի «Ցրվենա Զվեզդային» (0-5, 0-2), «Փյունիկը» պայքարը շարունակել էր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ անհաջողության էր մատնվել մոլդովական «Շերիֆի» հետ մրցավեճում (0-0, 0-0, 2-3՝ 11մ):

Մրցակարգի համաձայն, Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: Այդ փուլում անցկացրած 6 հանդիպումներում փյունիկցիները 2 հաղթանակ տոնեցին՝ սեփական դաշտում միևնույն 2-0 հաշվով հաղթելով Սլովակիայի «Սլովանին» և  լիտվական «Ժալգիրիսին», որոնց հյուրընկալվելիս պարտվեցին միևնույն 1-2 հաշվով: Իսկ շվեյցարական «Բազելի» հետ երկու խաղերում էլ «Փյունիկը» պարտվեց՝ 1-3, 1-2:

10 տարի անց մրցակիցը կրկին Սան Մարինոյից է

Եվրագավաթներում «Փյունիկը» 2-րդ անգամ է մրցելու Սան Մարինոյի ներկայացուցչի հետ: 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկին» բաժին էր ընկել «Ֆոլգորեն»: Երկու խաղերում էլ փյունիկցիները հաղթեցին միևնույն 2-1 հաշվով:

Իսկ առաջինը Սան Մարինոյի թիմի հետ մրցել է «Շիրակը» 2013/14թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Մրցակիցը «Տրե Պենեն» էր, որին շիրակցիները Գյումրիում հաղթեցին 3-0 հաշվով՝ անսպասելի պարտություն կրելով հյուրընկալվելիս (0-1):

Եվրագավաթներում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն Լուկա Յուրիչիչն է, որի հաշվին 6 գոլ է գրանցված: Յուսուֆ Օտուբանջոն 5 գոլ է խփել: Նա Ժունինյուի հետ եվրագավաթներում «Փյունիկի» կազմում բոլորից շատ՝ 27 խաղի է մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

22:43 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ալժիրի հավաքականն ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճեց

Պաշտոնական
22:23 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Մխիթարյան. «Մոդրիչն ինձ մոտիվացնում է շարունակել կարիերաս»

21:55 / 09.10.2025 • Բասկետբոլ

Չարանիա. 18 տարի NBA-ում աշխատած մասնագետը կգլխավորի ԱՄՆ-ի հավաքականը

21:21 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ինչ են խոսել Բարսեղյանն ու Ռոնալդուն

20:53 / 09.10.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականների հաղթանակները

20:13 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ի պաշտպանություն Սպերցյանի` «Կրասնոդարի» երկրպագուները բաց նամակով դիմել են ՌՖՄ-ին

19:38 / 09.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Քեյնը` Բունդեսլիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:15 / 09.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպերցյանը` «Կրասնոդարի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական
18:15 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Միլիտաո. «Կարիերաս ավարտելու մտքեր եմ ունեցել»

17:47 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ժոան Գարսիայի մասնակցությունն «Էլ Կլասիկոյին» հարցականի տակ է

16:48 / 09.10.2025 • Թենիս

Շանհայ. Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

16:20 / 09.10.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Անկանխատեսելի Ֆորմուլա 1․ ի՞նչ սպասել արքայական ավտոսպորտում հաջորդ տարի

Բացառիկ
16:02 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Կոման. «Չէի ասի, թե ինձ ստիպել են հեռանալ «Բավարիայից», բայց իրավիճակը բարդ էր»

15:46 / 09.10.2025 • Ֆուտբոլ

«Տոտենհեմում» 100 միլիոն ֆունտ կապիտալի ներդրում է կատարվել

Պաշտոնական
15:45 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Վինիսիուսի՝ Մադրիդում գտնվող առանձնատանը հրդեհ է բռնկվել

15:13 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Մբապեն, չնայած վնասվածքին, «Ռեալին» խնդրել է, որ միանա հավաքականին

15:00 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի նորեկը հեռացրել է գլխավոր մարզչին

Պաշտոնական
14:40 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Որքան ժամանակ կտրամադրվի Ամորիմին ՄՅՈՒ-ում

14:08 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Տիագո Մոտան կարող է աշխատանքի անցնել Լա լիգայում

14:01 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. «Նոա» - «Ուրարտու» խաղը՝ «Հանրապետական» ստադիոնում

Պաշտոնական
13:27 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Իվու. «Մելիքյանն առաջնորդ է, մեզ այսպիսի մարզիչ էր պետք»

13:10 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Քրիս Քավանան՝ Հունգարիա - Հայաստան խաղի մրցավար

Պաշտոնական
12:19 / 09.10.2025 • Ֆուտբոլ

«Պետք է հիշել, որ վնասվածքներ ունեինք»․ Լապորտան՝ «Բարսայի» պարտությունների մասին

11:41 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ֆրենկի դե Յոնգը քննադատել է «Վիլյառեալի» դեմ խաղն ԱՄՆ-ում անցկացնելու գաղափարը

10:55 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

10:25 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Մահացել է «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչը

00:59 / 09.10.2025 • Ֆուտբոլ

Նոյերը միայն մեկ դեպքում կվերադառնա Գերմանիայի հավաքական

00:29 / 09.10.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Քրիս Ջոնսի արդյունավետ խաղը Եվրալիգայում

23:52 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Հարի Քեյնը բաց կթողնի Ուելսի հավաքականի դեմ հանդիպումը

23:24 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ջերարդը կարող է վերադառնալ «Ռեյնջերս»

22:57 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2026. Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

22:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սերժիու Կոնսեյսաուն` «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
21:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Եգիպտոսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

21:19 / 08.10.2025 • Ծանրամարտ

Ծանրամարտի ԱԱ. Աննա Ամրոյանի արդյունքը

20:56 / 08.10.2025 • Շախմատ

ԵԱ. Հայաստանի հավաքականների ոչ-ոքիները

20:20 / 08.10.2025 • Ֆուտբոլ

L’Équipe. Օտամենդին որակազրկման պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ի առաջին հանդիպումը

19:56 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռիշառլիսոնը կարիերայի շարունակության առաջարկ է ստացել

19:22 / 08.10.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հաուսենի ապաքինման ժամկետը

18:31 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Դեշամը «խայթել» է Կոմանին. «Ինչպե՞ս են արձակուրդները»

18:05 / 08.10.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Օլիսեի՝ «Բավարիայում» մնալը պայմանավորված է Սալահի ապագայով

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ