«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսն իր հույզերն է արհահայտել «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության վերաբերյալ:
«Առաջին խաղը ծանր դասավորվեց մեզ համար, բայց պայքարեցինք մինչև վերջ: Շատ ցավոտ հարված ստացա ոտքիս, նույնիսկ 2 օր արտասվել եմ տանը:
Շատ էի ցանկանում խաղալ, լինել դաշտում, չնայած ամբողջությամբ չէի վերականգնվել: Ընտանիքիս խոստացա, որ դաշտ եմ մտնելու և օգնելու եմ թիմին: Հիմա մեր առաջնահերթությունն ուժերը վերականգնելն է ու կարևոր խաղերին լավ պատրաստվելը», - Մարտինեսի խոսքն է մեջբերում Tuttomercato-ն: