Ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 5-րդ արդյունքը գրանցեց Լաս Վեգասի Գրան պրիում, սակայն ապահովեց Ֆորմուլա-1-ի չորրորդ չեմպիոնությունը (393 միավոր):
27-ամյա Ֆերստապենը չեմպիոն էր դարձել նաև նախորդ երեք տարիներին` 2021, 2022, 2023:
Լաս Վեգասի Գրան պրիում հաղթեց գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը, երկրորդը նրա թիմակից և հայրենակից Լյուիս Հեմիլթոնն է, երրորդն իտալական «Ֆերարիի» իսպանացի ներկայացուցիչ Կառլոս Սայնսն է:
CHAMPION OF THE WORLD AGAIN 🏆🏆🏆🏆#F1 #LasVegasGP pic.twitter.com/i8jRO4k3hm
— Formula 1 (@F1) November 24, 2024