Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթեց Ֆորմուլա-1-ի տնային Գրան պրին:
Նորիսը Մեծ Բրիտանիայի Գրան պրիի գլխավոր մրցարշավում գրանցեց 1:37:15.735 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Մաքլարենի» մեկ այլ ներկայացուցիչ, ավստրալացի Օսկար Պիաստրին: Լավագույն եռյակը եզրափակեց շվեյցարական «Զաուբերի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Հյուլկենբերգը:
Իտալական «Ֆերարիի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը չորրորդն էր, գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը` 5-րդը:
Ընդհանուր հաշվարկում Պիաստրին առաջատարն է, Նորիսը` երկրորդը, Ֆերստապենը` երրորդը:
It was a mad Grand Prix from start to finish 🤯🍿
— Formula 1 (@F1) July 6, 2025
Relive the best moments from an epic race at Silverstone 🇬🇧#F1 #BritishGP
Lando Norris becomes the 25th British driver to win their home race 🇬🇧🥇#F1 #BritishGP pic.twitter.com/hDdCK8mqLQ
— Formula 1 (@F1) July 6, 2025