Logo

Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:02 / 30.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մոնիկա Բելուչի

Առաջին անգամ Մոնիկա Բելուչին էկրանին է հայտնվել 1990 թվականին և գրեթե 30 տարի նկարահանվում է ամենատարբեր ֆիլմերում՝ իտալական դասականներից մինչև ֆրանսիական արտ-հաուս և կուլտային բլոկբաստերներ: Այսօր Բելուչին դառնում է 58 տարեկան:

Այդ առիթով վերհիշել ենք դերասանուհու մասնակցությամբ լավագույն ֆիլմերից հինգը․

«Բնակարան», 1996 թվական

Մոնիկա Բելուչի-1

Ֆրանսիացի ռեժիսոր Ժիլ Միմունիի բնօրինակ սցենարով նկարահանած ժապավենն է, որն էլ սկիզբ դրեց Վենսան Կասելի և Մոնիկա Բելուչիի սիրային հարաբերություններին։ Ֆիլմը Մաքս (Կասել) անունով երիտասարդ հաջողակ գործարարի պատմության մասին է, որը երկու տարի Նյու Յորքում ապրելուց հետո պատրաստվում է ամուսնանալ և բնակվել Փարիզում։ Այնտեղ նա հանդիպում է իր նախկին սիրելիին՝ Լիզային (Բելուչի), որը խորհրդավոր կերպով պարբերաբար անհետանում է նրա կյանքից։ Միմունիի ֆիլմը բացահայտել է Մոնիկա Բելուչիի դերասանական ներուժը, նաև արժանացել BAFTA մրցանակի՝ «Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմի» համար:

1996 թվականին Բելուչին բոլորովին անփորձ դերասանուհի էր, մինչդեռ Կասելն արդեն հայտնի էր Ֆրանսիայում՝ «վատ տղայի» համբավով։ Տարբեր պատմություններ կան նրանց առաջին հանդիպման մասին. ինչ-որ մեկը ռոմանտիկ երանգներ է հաղորդում զույգի ծանոթության պատմությանը («Նրանք սիրահարվել են առաջին հայացքից»), մյուսն այլ բան է պատմում: Վենսանը, սակայն, խոստովանել է, որ առաջին հայացքից թշնամանքով էին տրամադրված իրար նկատմամբ։ Կասելը Մոնիկային համարում էր «դասական մոդելի օրինակ, որը փորձում էր ճեղքել դեպի կինո տանող ճանապարհը իր աչքի ընկնող կրծքերով», իսկ Մոնիկան Վենսանին համարում էր «ամբարտավանի մեկը»։ Այնուամենայնիվ, «Բնակարանի» սյուժեի հիմքում ընկած սիրային պատմությունը կապեց նաև դերասաններին. տեսախցիկի առաջ ընդամենը մի քանի համբույրը բավական էր, որպեսզի նրանց հակակրանքը վերածվեր համակրանքի:

«Դոբերման», 1997 թվական

Մոնիկա Բելուչի-2

Յան Կունենի նկարահանած սև քրեական դրաման Դոբերմանի (Կասել) հանցախմբի մասին է, որը սարսափի մեջ է պահում ամբողջ Փարիզը: Տեղի ոստիկանությունն այնքան է տարված այս անխիղճ ու դաժան հանցագործներին բռնելու գործով, որ հենց իրենք են խախտում օրենքը։ Խարիզմատիկ Դոբերմանի գլխավոր օգնականը գեղեցկուհի Նատալին է (Մոնիկա Բելուչի):

«Մալենա», 2000 թվական

Մոնիկա Բելուչի-3

Իտալացի ամենաանկեղծ ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեն իր «Մալենա» ֆիլմում գլխավոր դերը տվել է Մոնիկա Բելուչիին՝ այսպիսով ընդմիշտ ապահովելով նրա՝ մեր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կարգավիճակը։ Դերասանուհին մարմնավորում է միջպատերազմյան Սիցիլիայի հարավային ափին գտնվող քաղաքի դպրոցի տնօրենի չափահաս դստերը: Նա տիպիկ սիցիլիական աղջիկ է՝ անկախ, վճռական և անչափ գեղեցիկ: Տեղացի դեռահասների համար Մալենան ցանկությունների, իսկ մնացած բոլորի համար՝ սկանդալային բամբասանքների օբյեկտ է։ Տորնատորեի ֆիլմը հաճախ համեմատում են Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» և «8½»-ի հետ՝  դեռահասների սեռական ֆանտազիաների պատճառով: Իհարկե, «Մալենան» ավելի պարզ պատմություն է, բայց Բելուչիին հաջողվում է այն ավելի գեղեցկացնել:

«Անշրջելիություն», 2000 թվական 

Մոնիկա Բելուչի-4

Ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի նկարահանած ֆիլմը Փարիզում տեղի ունեցած բռնաբարության մասին է: Իրադարձությունը զարգանում է հակառակ ժամանակագրական հաջորդականությամբ: Հետաքրքիրն այն է, որ ռեժիսորը մինչև նկարահանումների սկսվելը ուներ սցենարի ընդամենը երեք էջ: Հետևաբար դերասանները ստիպված էին իմպրովիզացնել բոլոր երկխոսությունները։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 55-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթում։ Ֆիլմն այնքան է ցնցել հանդիսատեսին, որ երկու հարյուրից ավելի մարդ լքել է դահլիճը, իսկ ոմանք նույնիսկ դժգոհել են վատ ինքնազգացողությունից։ Ամենը պայմանավորված է նրանով, որ ֆիլմի առաջին 30 րոպեն ուղեկցվում է 28 ՄՀց ցածր հաճախականությամբ ֆոնային աղմուկով: Այս ձայնը հաճախ տեղի է ունենում երկրաշարժերի ժամանակ և կարող է մարդկանց մոտ փսխում կամ գլխապտույտ առաջացնել: 

«Քրիստոսի չարչարանքները», 2004 

Մոնիկա Բելուչի-7

Մել Գիբսոնի ամերիկյան բիբլիական դրամատիկ ֆիլմն է: Ջեյմս Քևիզելը մարմնավորում է Հիսուսին, Մայա Մորգենշթերնը՝ Մարիամ Աստվածածնին, Մոնիկա Բելուչին՝ Մարիամ Մագդաղենացուն։ Սյուժեն հիմնականում ընդգրկում է Հիսուսի կյանքի վերջին ժամերը։

Ֆիլմը բևեռացված արձագանքների է արժանացել. որոշ քննադատներ այն անվանել են կրոնական դասական օրինակ, մյուսները կարծում են, որ ծայրահեղ բռնությունը շեղում է ուշադրությունը և պնդում, որ ֆիլմն անգիտակցաբար հակասեմիթիզմ է քարոզում:

Այնուամենայնիվ, ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի և համարվում է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտն ունեցող քրիստոնեական ֆիլմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

16:52 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Փոփոխություններ Fastex ՊԼ երրորդ տուրի խաղացանկում

Պաշտոնական
16:22 / 11.08.2025 • Թենիս

Խաչանովի հոբելյանական նվաճումը

15:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

CAS-ը մերժել է բողոքարկումը. «Քրիստալ Փելասը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայում

Պաշտոնական
15:20 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերադարձել է «Օլիմպիակոս»

Պաշտոնական
14:54 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Մեսին միակն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

14:25 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Գրիլիշը վարձավճարով կխաղա անգլիական այլ ակումբում

13:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Ֆերմինը որոշում է կայացրել ապագայի հարցում

13:50 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սուարեսը մոտ է եղել կիսադաշտից գոլ խփելուն

13:25 / 11.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ». Ծառուկյանը` Փիմբլեթին

12:55 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Կոմանի տրանսֆերը համաձայնեցվել է

12:28 / 11.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Տոտենհեմը» բանակցում է «Ման. Սիթիի» հետ

11:52 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Լապորտա. «Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է»

11:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Ալվարո Մորատան վերադարձավ «Միլան»

Պաշտոնական
10:55 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ինտեր Մայամին» առանց Մեսիի պարտվել է խոշոր հաշվով

10:19 / 11.08.2025 • Թենիս

Ցինցինատի. Խաչանովի հաղթական մեկնարկը

00:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բարսելոնան» 5 գոլ խփեց «Կոմոյին»` 47-րդ անգամ նվաճելով Գամպերի գավաթը

00:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Կոմանը մոտ է «Բավարիայից» հեռանալուն ու նոր ակումբ ունենալուն

23:55 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նունյեսի առաջին գոլն ու «Ալ Հիլալի» հաղթանակը խոշոր հաշվով

23:25 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Միրանյանը նորամուտը նշեց Իսրայելում

22:56 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» պարտությունը գոլառատ խաղում

22:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական գրանդը հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով

21:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
BBC. Սալահի «տխուր» վիճակագրությունը «Ուեմբլիում»

21:27 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բորուսիան» Հումելսի հրաժեշտի խաղում պարտվեց «Յուվենտուսին»

20:53 / 10.08.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

20:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Քրիստալ Փելասը»` Անգլիայի սուպերգավաթակիր

19:49 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չելսիին»

19:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նյուքասլը» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպանի տրանսֆերը

18:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Կամավինգան վնասվածք է ստացել

18:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Կուրբիս. ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է»

17:43 / 10.08.2025 • Ֆորմուլա 1

«Չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով». Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի խնդիրների մասին

17:22 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Պակյաոն WBC-ի կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է

16:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Իսկոյի բուժզննման արդյունքը

16:09 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կարպով. «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել

15:51 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Վիրցը Kicker-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը որոշում ունի Իսակի վերաբերյալ

14:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

SportBild. Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

14:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Հաքիմի. «Արժանի եմ «Ոսկե գնդակին»»

13:54 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Ուսիկը խոստովանել է, թե նախկինում ում նման է փորձել մենամարտել

13:22 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» բանակցում է Հոյլունի տրանսֆերի համար

12:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Ցանկանում եմ՝ խաղն արագ ավարտվի, որ կարողանամ խոսել Ֆլիկի հետ»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ