Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն:
39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Ամենայն հավանականությամբ, պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հուլիսը: Դա Մոդրիչին օպտիմալ մարզավիճակում Մունդիալին մոտենալու հնարավորություն կտա:
Պաշտոնապես հաստատվել է՝ «Ռեալն» ու Մոդրիչը համաձայնության են եկել, որ խորվաթ կիսապաշտպանը կհեռանա ակումբից ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» գույներն է պաշտպանում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին: