UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն, այժմ PFL-ի մարտիկ Ֆրենսիս Նգանուն, որը Կամերունում մոտոցիկլետ վարելիս մահացու վրաերթի էր ենթարկել 17-ամյա աղջկա, հայտարարություն է արել դեպքի վերաբերյալ.
«Ես ընտանիքի հետ եմ եղել ամենասկզբից՝ առաջարկելով աջակցություն, մխիթարություն և իմ ամենախորին ցավակցությունները: Անձամբ հանդիպել եմ նրանց՝ կիսելու վիշտը և կշարունակեմ աջակցել նրանց ամեն քայլափոխի:
Նրանց ցավն անձամբ եմ կրում, և իմ անսասան մտքերն ու աջակցությունը կմնան նրանց հետ այս հոգեցունց կորստի ընթացքում»,- TMZ Sports-ի միջոցով հայտարարել է Նգանուն:
Ֆրենսիս Նգանուն PFL-ի մրցաշարում վերջին անգամ մենամարտել է 2024 թվականի հոկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով Ռենան Ֆերեյրային:
UFC-ի և PFL-ի մենամարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։