UFC-316 մրցաշարի գլխավոր մենամարտում վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթել է Շոն Օ'Մելիին և պաշտպանել թեթևագույն քաշային կարգի չեմպիոնությունը:
Դվալիշվիլին երրորդ ռաունդում խեղդող հնարքով վաղաժամ ավարտել է տիտղոսային մենամարտը:
Մերաբի համար սա 20-րդ հաղթանակն է օկտագոնում, 13-րդը՝ անընդմեջ: Վրացին նաև չորս պարտություն ունի: Օ'Մելիի համար երրորդ պարտությունն է, երկրորդը` Դվալիշվիլիից: Ամերիկացին նաև 21 հաղթանակ ունի: