«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթիի» համար, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական գրանդը 70 միլիոն եվրոյով համաձայնեցրել է նիդերլանդցի ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին ու պայմանագիր կստորագրեն։
26-ամյա կիսապաշտպանը «Միլանում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 104 խաղում խփել է 19 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։