Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն կարիերան կշարունակի «Գալաթասարայում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրքական ակումբը գերմանացի ֆուտբոլիստի հետ ամբողջական համաձայնություն ունի և նրա հետ 3 տարվա պայմանագիր կկնքի։
29-ամյա եզրայինը հունիսի 11-ի երեկոյան կմեկնի Ստամբուլ և բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Նա «Բավարիայից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում. կողմերի համաձայնագիրը գործում է մինչև հունիսի 30-ը։
Սանեն մյունխենյան գրանդ էր տեղափոխվել 2020 թ. հուլիսին, 220 խաղում խփել է 61 գոլ, կատարել 55 ասիստ։