Իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի ապագան մշուշոտ է Մադրիդի «Ատլետիկոյում»: «Հնդկացիների» ղեկավարությունը չի ցանկանում թիմում պահել 27-ամյա ֆուտբոլիստին:
El Larguero-ն հայտնում է, որ մադրիդյան թիմը մտադիր է Նիգեսի ծառայություններն առաջարկել Թուրինի «Յուվենտուսին»: Իտալական գրանդը ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքից հետո նոր կիսապաշտպանի կարիք ունի:
Սաուլ Նիգեսը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում», որի կազմում մասնակցել էր 23 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: