Անգլիայի առաջնության 19-րդ տուրում մրցեցին Լոնդոնը ներկայացնող «Քրիստալ Փելասն» ու «Տոտենհեմը»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով:
«Տոտենհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Մեկական գոլ խփեցին իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերտին և հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը:
«Տոտենհեմը» 18 խաղից հետո 33 միավորով 5-րդն է, «Քրիստալ Փելասը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և 22 միավորով 12-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Քրիստալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 0-4
Հարի Քեյն, 48, 53, Մեթ Դոհերտի, 68, Սոն Հին Մին, 72