«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, հնարավոր է, կարիերան շարունակի «Վուլվերհեմփթոնում», գրում է The Sun-ը:
«Վուլվզը» Վարդիին դիտարկում է՝ որպես Մատեուս Կունյային փոխարինող: Բրազիլացին էլ, իր հերթին, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ճանապարհին է, քանի որ մանկունիական ակումբի հետ բանակցություններն ավարտական փուլում են:
Վարդիի ծառայություններով են հետաքրքրված նաև «Վրեքսհեմը», «Վեսթ Հեմն» ու «Լիդսը»:
Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը պաշտոնապես հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Լեսթերից»: