«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։
«Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։
Որքան շատ է ճնշումն ինձ վրա, այնքան լավ եմ հանդես գալիս։ Սա դրական ճնշում է»,- Յամալի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։