«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Միլիկը «Յուվենտուս» է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 75 խաղում խփել է 17 գոլ, կատարել 2 ասիստ։