Logo

«Ժպիտ՝ մահից 4 վայրկյան առաջ». Միկլոշ Ֆեհերի անցած ճանապարհը դեպի հավերժություն

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
Feher - «Ժպիտ՝ մահից 4 վայրկյան առաջ». Միկլոշ Ֆեհերի անցած ճանապարհը դեպի հավերժություն

Եվրո-2020-ի առաջին տուրի՝ Դանիա – Ֆինլանդիա խաղում Քրիստիան Էրիկսենի հետ կապված միջադեպից հետո միակ բանը, որ անցնում էր յուրաքանչյուր մարդու մտքով, հետևյալն էր. «Ինչ երջանկություն է , որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»: Սակայն, ցավոք, քիչ չեն եղել դեպքերը, երբ բժիշկներն անզոր են եղել փրկել ֆուտբոլիստների կյանքը ։ Այդ շարքում, իհարկե, իր տեղն ունի Հունգարիայի ազգային հավաքականի հարձակվող Միկլոշ Ֆեհերի դեպքը։

2004 թվականի հունվարի 25, Գիմարաեշ։ Պորտուգալիայի առաջնության սովորական հանդիպման ժամանակ տեղի «Վիտորիային» հյուր էր եկել զորեղ «Բենֆիկան»։

Հորդառատ անձրևի պարագայում թիմերը տանջվում էին ցեխոտ դաշտում, որն ավելի շատ բոստան էր հիշեցնում։ Խաղը գնում էր գոլազուրկ ոչ-ոքիին, և «արծիվների» գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն որոշեց՝ փոխարինման դուրս բերել Ֆերնանդո Ագիարին և Միկլոշ Ֆեհերին, և դա արդյունք տվեց։ 90-րդ րոպեին՝ հունգարացու փոխանցումից հետո, Ագիարը դարձավ գոլի հեղինակ։ Թվում էր՝ գործն ավարտված է, կարելի էր մի փոքր շունչ քաշել։ Վերջին վայրկյաններին Ֆեհերը մրցակցին խանգարելու համար զգուշացվեց դեղին քարտով։ Տեսնելով այդ ամենը՝ Միկլոշը ժպտաց, ուղղեց մազերը, ապա կանգ առնավ, իսկ հաջորդ վայրկյանին հանկարծակի ընկավ խոտածածկին։

Ուշադրություն. Հոգեպես թույլ մարդկանց տեսանյութը դիտել խորհուրդ չի տրվում:

Հունգարացու սիրտը կանգ առավ  անկումից 5 վայրկյան անց։ Երբ նրա խաղընկեր Տոմիսլավ Շոկոտան վազեց նրա մոտ, Ֆեհերը այլևս չէր շնչում: Երկու թիմերի բժիշկներն անմիջապես վազեցին օգնության, և պարզվեց, որ ֆուտբոլիստը  կլինիկական մահ է տանում։ Ոչ ոք չէր ցանկանում հանձնվել ու հավատալ, որ միշտ ժպտադեմ ու կենսուրախ Ֆեհերն այլևս չկա։ Մերսման միջոցով բժիշկները փորձում էին նոր կյանք տալ ֆուտբոլիստի կանգ առած սրտին: Բժիշկներին հրաշքով հաջողվում է փրկել Միկլոշի՝ երկու անգամ կանգ առած սիրտը, բայց արդեն հիվանդանոցում ՝ առաջին կլինիկական մահից մեկուկես ժամ անց, այն կանգ առավ վերջին՝ երրորդ անգամ:

«Բենֆիկայի» խաղացողները մինչև ուշ գիշեր հիվանդանոցից լուրի էին սպասում, երբ ավտոբուսում Խոսե Անտոնիո Կամաչոյի հեռախոսը զանգեց: Մարզիչը միացրեց հեռախոսը, լուռ լսեց, անջատեց հեռախոսն ու վարորդին խնդրեց դանդաղեցնել ընթացքը. «Միկլոշ Ֆեհերն այլևս մեզ հետ չէ: Բժիշկներն ամեն ինչ արեցին, բայց նա այլևս մեզ հետ չէ»: 

miklos feher benfica 2 new 960x540 - «Ժպիտ՝ մահից 4 վայրկյան առաջ». Միկլոշ Ֆեհերի անցած ճանապարհը դեպի հավերժություն

Հեռանկարային ֆուտբոլիստը կյանքից հեռացավ 24 տարեկանում: Խաղը հեռարձակվում էր  հեռուստատեսությամբ, հազարավոր մարդիկ ուղիղ եթերում հետևեցին ողբերգությանը: Ավելի ուշ YouTube- ում հայտնվեցին Ֆեհերի կյանքի վերջին վայրկյանների տասնյակ տեսանյութեր. Նույնիսկ մարդիկ, ովքեր ֆուտբոլով չեն հետաքրքրվում, իմացան մահից 4 վայրկյան առաջ ժպտացող խաղացողի մասին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները հնարավորություն չունեին փրկելու Միկլոշին: Պարզվել էր՝ խաղացողը հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա ուներ (սրտի արատ)։ Եվ դա այն դեպքում, որ Ֆեհերը պարբերաբար անցել է բժշկական հետազոտություն, և ոչ մի դեպքում խնդիրներ չեն հայտնաբերվել։ Եվս մեկ ճակատագրական փաստ. Ֆեհերը  չպետք է գնար Գիմարաեշ և խաղար «Վիտորիայի» դեմ: Նա դեռ լիարժեք չէր ապաքինվել աճուկի վնասվածքից և կարող էր խաղալ միայն ներարկումային միջամտությունից հետո: Ավելին, հանդիպման նախօրեին հունգարացին մրսածության պատճառով մի քանի օր  չէր մարզվել, բայց համոզեց Կամաչոյին, որ պատրաստ է խաղալ:

fehercamacho - «Ժպիտ՝ մահից 4 վայրկյան առաջ». Միկլոշ Ֆեհերի անցած ճանապարհը դեպի հավերժություն

Ամռանը Միկլոշը պլանավորել էր հարսանիք իր ընկերուհու՝ Ադրիանայի հետ։ Ֆեհերը ամեն խաղից հետո զանգահարում էր իր հարսնացուին իմանալու, թե ինչպես է անցել նրա օրը: Ի հիշատակ տաղանդավոր ֆուտբոլիստի, «Բենֆիկան» շրջանառությունից հանեց Ֆեհերի խաղային համարը։ Իսկ «արծիվների» հարազատ մարզադաշտում՝ «Էշտադիո դա Լուժում» տեղադրված է բրոնզե հուշարձան՝  որտեղ  անմահացել է ֆուտբոլիստը: Հունգարիայի ազգային հավաքականի խաղացողներն ամեն անգամ այցելում են այնտեղ, երբ գալիս են Պորտուգալիա ՝ ընկերական կամ ընտրական խաղերի:

Ցավոք, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են նույնքան բախտավոր, ինչպես Էրիկսենն էր։ Մարկ Վիվիեն Ֆոեի մահը 2003 թվականի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում իսկական շոկ էր ամբողջ աշխարհի համար։ Մոտ 6 ամիս անց գրանցվեց Միկլոշ Ֆեհերի դեպքը։ Միայն «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստի անժամանակ մահը ստիպեց բժիշկներին ավելի ուշադիր լինել խաղացողների առողջությանը։ 17 տարի պահանջվեց բժշկությունից՝ դաշտում ֆուտբոլիստի կյանք փրկելու համար։ Երանի 2004 թվականի հունվարի 25-ին էլ լինեին այսօրվա տեխնոլոգիաները։ Ֆեհերը կշարունակեր ժպտալ, երբ մրցավարը նրան դեղին քարտ էր ցույց տալիս։ 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

14:54 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Մեսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

14:25 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Գրիլիշը վարձավճարով կխաղա անգլիական այլ ակումբում

13:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Ֆերմինը որոշում է կայացրել ապագայի հարցում

13:50 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սուարեսը մոտ է եղել կիսադաշտից գոլ խփելուն

13:25 / 11.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ». Ծառուկյանը` Փիմբլեթին

12:55 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Կոմանի տրանսֆերը համաձայնեցվել է

12:28 / 11.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Տոտենհեմը» բանակցում է «Ման. Սիթիի» հետ

11:52 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Լապորտա. «Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է»

11:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Ալվարո Մորատան վերադարձավ «Միլան»

Պաշտոնական
10:55 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ինտեր Մայամին» առանց Մեսիի պարտվել է խոշոր հաշվով

10:19 / 11.08.2025 • Թենիս

Ցինցինատի. Խաչանովի հաղթական մեկնարկը

00:57 / 11.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բարսելոնան» 5 գոլ խփեց «Կոմոյին»` 47-րդ անգամ նվաճելով Գամպերի գավաթը

00:24 / 11.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Կոմանը մոտ է «Բավարիայից» հեռանալուն ու նոր ակումբ ունենալուն

23:55 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նունյեսի առաջին գոլն ու «Ալ Հիլալի» հաղթանակը խոշոր հաշվով

23:25 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Միրանյանը նորամուտը նշեց Իսրայելում

22:56 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» պարտությունը գոլառատ խաղում

22:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական գրանդը հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով

21:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
BBC. Սալահի «տխուր» վիճակագրությունը «Ուեմբլիում»

21:27 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բորուսիան» Հումելսի հրաժեշտի խաղում պարտվեց «Յուվենտուսին»

20:53 / 10.08.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

20:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Քրիստալ Փելասը»` Անգլիայի սուպերգավաթակիր

19:49 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» Մոդրիչի նորամուտի խաղում խոշոր հաշվով պարտվեց «Չելսիին»

19:20 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նյուքասլը» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպանի տրանսֆերը

18:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Կամավինգան վնասվածք է ստացել

18:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Կուրբիս. ««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է»

17:43 / 10.08.2025 • Ֆորմուլա 1

«Չեմ բավարարվում՝ պարզապես անմիտ կերպով ղեկը պտտեցնելով». Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ի խնդիրների մասին

17:22 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Պակյաոն WBC-ի կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է

16:57 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Իսկոյի բուժզննման արդյունքը

16:09 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կարպով. «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել

15:51 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Վիրցը Kicker-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:17 / 10.08.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը որոշում ունի Իսակի վերաբերյալ

14:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

SportBild. Սանիտարական խնդիրների պատճառով «Բորուսիայի» տրանսֆերային բյուջեն կրճատվել է

14:19 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Հաքիմի. «Արժանի եմ «Ոսկե գնդակին»»

13:54 / 10.08.2025 • Բռնցքամարտ

Ուսիկը խոստովանել է, թե նախկինում ում նման է փորձել մենամարտել

13:22 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» բանակցում է Հոյլունի տրանսֆերի համար

12:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

Ֆաբրեգաս. «Ցանկանում եմ՝ խաղն արագ ավարտվի, որ կարողանամ խոսել Ֆլիկի հետ»

12:24 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սոնը MLS-ում նորամուտը նշելուց 17 րոպե անց 11-մետրանոց է վաստակել

11:57 / 10.08.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
UFC. Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին

11:11 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ինյիգո Մարտինեսը` «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
10:54 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ» - «Վան» հանդիպումը` FastNews-ի ֆոտոշարքում

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ