Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության B ենթախմբի երկրորդ տուրում 65-81 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի թիմին:
Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն էր, որը դաբլ-դաբլ գրանցեց` 25 միավոր, 17 ռեբաունդ: Մելիքյանը նաև երկու ասիստ կատարեց:
Հայաստանի հավաքականն առաջին տուրում 45-97 հաշվով պարտվել էր Լատվիայի թիմին:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիան, խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին: